«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2010-04-14 | #67, 2010-04-15 | #68, 2010-04-16


«ԱՆԻ» ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑՎԵԼՈՒ Է ԺԱՄԱՆԱԿԻՆ

Ամերիկայի Հայկական ցեղասպանության թանգարանից (ԱՀՑԹ) տեղեկացնում են, որ նախքան թանգարանի պաշտոնական բացումը, ապրիլի 24-ի նախօրյակին, ցեղասպանության 95-ամյակի առթիվ սկսելու է գործել թանգարանի «Անի» Հայ ազգային ինստիտուտի Ուսումնասիրությունների գրադարանը, որը 2003 թվից մաս է կազմում ԱՀՑԹ կազմակերպության: «Անի»-ն հիմնադրվել է 1997-ին Ամերիկայի հայկական համագումարին տրված հատուկ գրանտի շնորհիվ: Իր ներկայիս 8000 հատորներով գրադարանը հիմքն է ստեղծելու թանգարանում նախատեսված 100 հազար գրական միավորների պահպանման եւ ուսումնասիրության համար: Թանգարանին կից գործող հարմարավետ շենքի 3 հարկերը տրամադրվելու են գրադարանին, որը բաց է լինելու բոլոր նրանց առջեւ, ովքեր ընդհանրապես ցեղասպանության եւ մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցերով են զբաղվում:

Հիշեցնենք, որ ԱՀՑԹ-ի գործունեությամբ զբաղվող հանձնաժողովի անդամներն են Էդել Հովնանյանը, Դենիզ Դարմանյանը, Ռիչարդ Պապալյանը եւ Զավեն Թաշչյանը: Նախագահն ու հոգաբարձուն է Վան Գրրգորյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4