«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2010-04-23 | #74, 2010-04-24 | #75, 2010-04-27


ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՀՐԱՎԻՐՎԱԾ ՄԱՅԻՍԻ 9-Ի ՇՔԵՐԹԻՆ

Մոսկվայից «ՌԻԱ նովոստի» լրատվության հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանը Վրաստանի զինվորական գերատեսչություններին հրավեր չի ուղարկել մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունենալիք Հաղթանակի օրվա շքերթին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակն ասել է, որ հրավերներ ուղարկվել են ԱՊՀ-անդամ պետություններին միայն, իսկ Վրաստանը դրան մաս չի կազմում 2009-ի օգոստոսի 18-ից, երբ Հարավային Օսիայի իրադարձություններից հետո (օգոստոս 2008 թ.) որոշեց դուրս գալ Անկախ պետությունների համագործակցությունից:

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի շքահանդեսին մասնակցելու են 10 հազարից ավելի ներկայացուցիչներ, 160 զինվորական եւ 127 օդային փոխադրամիջոցներ:

Բացի Ադրբեջանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Հայաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի եւ հրավիրող երկրիՙ Ռուսաստանի պատվիրակություններից, ակնկալվում է, որ դաշնակից պետություններիցՙ Մ. Նահանգները, Բրիտանիան եւ Ֆրանսիան նույնպես մասնակցեն պաշտոնական արարողություններին եւ միջոցառումներին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4