«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2010-04-27 | #76, 2010-04-28 | #77, 2010-04-29


ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՏՐՈՅԹՈՒՄ

Դետրոյթի 2010 թվականի հայկական համայնքի միացյալ կոմիտեն, որի կազմում են հայոց միաբանության եկեղեցին, Սբ. Հովհաննես հայոց եկեղեցին, ՌԱԿ Դետրոյթի մասնաճյուղը, ՀԲԸՄ-ն, Ամերիկայի հայկական համագումարը, Դետրոյթի Հայ կանանց ակումբը, Վարդանանց ասպետների կազմակերպությունը, Թեքեյան մշակութային միությունը եւ Ուեյնի պետհամալսարանը, Սաութֆիլդում գտնվող ՀԲԸՄ-ի Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի դահլիճում կազմակերպել է հուշ-երեկո, նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին, որի ընթացքում նաեւ ցուցադրվել է Լեւոն Մարսլենդի մրցանակակիր «Ցեղասպանություն ենք ուզում» ֆիլմը, որը Թուրքիայում եւ այլուր (ներառյալ Բրիտանիայում) դեռեւս շարունակվող ժխտողաբանության մասին է: Ֆիլմը նախապես Լոնդոնում ցուցադրվել է, եւ ռեժիսորը արժանացել է Լոնդոնի արվեստների Բրունել վարժարանի ոսկե «Տել» մրցանակին, բայց Մ. Նահանգներում առաջին անգամ է ցուցադրվել:

Հուշ-երեկոյին բանախոսելու համար հրավիրվել էր Միչիգանի համալսարանի դասախոսներից դոկտ. Ռոնալդ Գրիգոր Սյունին, որ խոսել է, ըստ այդ մասին «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրությանը, «ինչպե՞ս հակադարձել ժխտողականությանը» թեմայի շուրջ:

Երեկոյի վերջում Հրանտ Դինքի հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մեծն Դետրոյթի Սբ. Վարդան հայկական կաթոլիկական եկեղեցու հոգեւոր հովիվ Անտոն Ադամյանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4