«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2010-05-11 | #86, 2010-05-12 | #87, 2010-05-13


ՍԻԲԻՐՅԱՆ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ

Խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հինգշաբթի օրը մայիսի 13-ին Շերման Օոուքսում (Կալիֆոռնիա) գտնվող Մերդինյան հանդիսասրահում տեղի է ունենալու դասախոսություն «Հայ ներգաղթողների դեմ ծավալված ռեպրեսիաները Ստալինյան ժամանակաշրջանում» թեմայով: Բանախոսելու է իրանահայ Արմինե Քունդակչյանը, ով քիմիկոսի կոչում է ստացել Մ. Նահանգներում, եւ երկար տարիներ քիմիա դասավանդել բարձր դասարանցիներին: Նա նաեւ ակտիվ մասնակցություն է ունեցել ամերիկահայ կուսակցության եւ մշակութային կազմակերպությունների գործունեության մեջ: Անդամ է մի շարք գիտական-հասարակական ընկերությունների: Հայաստանի անկախությունից ի վեր տարեկան մի քանի ամիս անցկացնում է Հայաստանում եւ մեծապես հետաքրքրված է Հայաստանին եւ հայերին վերաբերող խնդիրներով:

Դասախոսության ընթացքում նա անդրադառնալու է 1920-1953 տարիներին դեպի Սիբիր անմեղ մարդկանց աքսորելու մեխանիզմներին, ինչպես նաեւ ներկայացնելու է հարցազրույցներ 3 վերապրողների հետ:

Երեկոն կազմակերպել է ԱՐՓԱ ինստիտուտը, որի մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով «info@arpainstitute.org»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4