«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2010-06-25 | #118, 2010-06-26 | #119, 2010-06-29


ՀԱՅԿԱԶՅԱՆԻ 55-ԱՄՅԱԿԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

Լոս Անջելեսում հաստատված Հայկազյան համալսարանի շրջանավարտների ու բարեկամների շրջանակը ծրագրել է նոյեմբերի 12-ին «Գլենդեյլ Հիլթոն» հյուրանոցի դահլիճում նշել իրենց հարազատ համալսարանի հիմնադրման 55-րդ տարեդարձը:

Այդ առթիվ հրատարակված մամուլի հաղորդագրությունը նշում է, որ երեկոյի հրավիրված բանախոսն է լինելու պրոֆ. Մանուկ Մանուկյանը : Ակնկալվում է, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդից դոկտ. Պոլ Հայդոստյանը (համալսարանի ներկայիս պրեզիդենտը), դոկտ. Ջոն Մարգարյանը, դոկտ. Ժիլբեր Բիլեզիքյանը, դոկտ. Ջոն Խանջյանը եւ Լոս Անջելեսում իրենց գործունեությամբ հայտնի համայնքի ղեկավարներ ներկա կգտնվեն միջոցառմանը:

«Մենք հպարտանում ենք Հայկազյանի շարունակական վերափոխումներով: Որպես առաջնակարգ կրթօջախներից մեկը Լիբանանումՙ մենք նորանոր ծրագրեր ենք մատուցում բավարարելու համար մեր աճող սերնդի պահանջները, եւ կոչ ենք անում մեր շրջանավարտներին, որտեղ էլ նրանք գտնվեն, ամուր կապ պահել իրենց մայր բուհի հետ», ասել է Պոլ Հայդոստյանը :

Մանրամասնությունների համար այցելել alumni@haigazian.edu.lb կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4