«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2010-07-02 | #123, 2010-07-03 | #124, 2010-07-06


«ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ Է» ՊԻԵՍԸ ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ ԲԵՄՈՒՄ

Հունիսի 26-ին եւ 27-ին Նյու Յորքի Թեքեյան մշակութային միութենական կազմակերպությամբ Նյու Ջերսիի «Դուայթ Էնգլվուդ դպրոցի» դահլիճում ներկայացվել է Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը:

ԹՄՄ-ի Մհեր Մկրտչյանի անվան թատերախումբը, որ բազմիցս հիացրել է հանդիսատեսներին բարձրորակ ներկայացումներով, այս անգամ Սարոյանի պիեսը ներկայացրել է Հայաստանից հրավիրված դերասան, երգիչ եւ նկարիչ Հովհաննես Բաբախանյանի բեմադրությամբ:

1970-ականներին Հայաստան այցելելով եւ Վարդան Աճեմյանի բեմադրությունը տեսնելովՙ Սարոյանը հիացած է մնացել եւ խոստովանել, որ Աճեմյանը «ծավալուն եւ հաջողված ներկայացման է վերածել ընդամենը մի կարճ պատմվածք»:

Ներկա բեմադրության պրոդյուսերի պարտականություններն ստանձնել է Հարութ Չաթմաջյանը:

Թերթը հիշեցնում է, որ Բաբախանյանը մայիսի 2-ին մեծ հաջողությամբ ներկայացրել է իր «Թավջութակ» թատերական մոնոպիեսը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4