«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2010-07-23 | #138, 2010-07-24 | #139, 2010-07-27


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՄԵՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԴԱՐՁՆԵԼ ԱՄԵՆԱՏԵՂԵԿԱՑՎԱԾԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հուլիսի 23-24-ին «Վիվասել-ՄՏՍ»-ն լրագրողների համար երկօրյա դսընթացներ էր կազմակերպել, որի նպատակն էր նրանց ծանոթացնել հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական եւ ֆինանսական մանրամասներին, լրացուցիչ պարզաբանումներ տալ բջջային կապի, ինտերնետի եւ այլ ծառայությունների իրականացման ընթացքի մասին: Երկօրյա դասընթացների ժամանակ վերոնշյալ թեմաներով մասնագիտական տեղեկություններ հաղորդեցին ընկերության տեխնիկական վարչության տնօրեն Ռուբեն Ալավերդյանը եւ ֆինանսական վարչության ավագ վերլուծաբան Տիգրան Հովսեփյանը:

Դասընթացների ավարտից հետո «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը , նշելով, որ լրագրողները կարեւոր դեր են խաղում հասարակության տրամադրությունների ձեւավորման հարցում, այս միջոցառման անցկացման նպատակը համարեց նրանց դարձնել ավելի իրազեկ, հանգամանալից տեղեկություններ տրամադրել ընկերության գործունեության տեխնիկական եւ ֆինանսական հարցերի շուրջը, որպեսզի «մեր լրագրողները դառնան տարածաշրջանում ամենատեղեկացվածը այս ոլորտից»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4