«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2010-07-27 | #140, 2010-07-28 | #141, 2010-07-29


ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ 7 ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

«Վիվասել-ՄՏՍ»-ի ֆինանսական աջակցությամբ

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերության ֆինանսական աջակցությամբ Արմավիրի մարզի Քարակերտ, Վանանդ, Ծաղկալանջ, Շենիկ, Այգեշատ եւ Շենավան գյուղերում տեղադրվել եւ փորձարկվել է հեռահար կառավարմամբ 15 «Զենիթ» հակակարկտային կայան: Այդ գյուղերից 3-ումՙ Քարակերտում, Վանանդում եւ Ծաղկալանջում, ընկերության 44 միլիոն ֆինանսական աջակցության շնորհիվ հակակարկտային կայանները տեղադրվել են այս տարի, իսկ ծրագիրն ընդհանրապես սկսվել է 2008-ից:

«Վիվասել-ՄՏՍ»-ը գյուղատնտեսության կարիքների համար տրամադրել է իր 3G ծածկույթըՙ GPRS/EDGE համակարգերով: Կայանների հեռահար կառավարումն իրականացվում է ընկերության ցանցի միջոցով:

Տեղեկացվում է նաեւ, որ «Զենիթ» հակակարկտային կայանները պատրաստվել են «Բարվա» ինովացիոն կենտրոնի կողմիցՙ օգտագործելով տեղական մտավոր եւ արտադրական ներուժը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4