«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2010-07-29 | #142, 2010-07-30 | #143, 2010-07-31


ԺԻԼԲԵՐ ՍԻՆՈՒԵՅԻ «ԵՐԵՎԱՆ» ԳԻՐՔԸՙ ԲՈՒԼՂԱՐԵՐԵՆ

Հունիսի 11-ին Փլովդիվի «Տրակարդ» մշակութային համալիրի դահլիճում տեղի է ունեցել վերջերս Սոֆիայում հրատարակված, ֆրանսիացի գրող Ժիլբեր Սինուեյի «Երեւան» գրքի բուլղարերեն թարգմանության շնորհանդեսը:

Այս մասին տեղեկացնելով, կանադահայ համայնքի պարբերականներից ԹՄՄ «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթը հավելում է, որ գիրքը փաստավավերագրական վեպ է, որտեղ հեղինակը ականատեսների վկայությունների եւ պատմական փաստերի հիման վրա անդրադարձել է օսմանյան կայսրության սահմաններում իրագործված Հայոց ցեղասպանությանը:

Շնորհանդեսին ներկա է գտնվել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը , որը շնորհակալություն հայտնելով գրքի թարգմանիչ-խմբագիր Զլատկո Ստայկովին, նշել է, որ վեպը բոլորի կողմից կգնահատվի ոչ միայն որպես գեղարվեստական ստեղծագործություն, այլեւ որպես փաստավավերագրական փոքրիկ մի «արխիվ», որի շնորհիվ հնարավորություն կընձեռվի գնահատելու տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններըՙ մասնավորապես հայերի նկատմամբ թուրքերի գործած բարբարոսություններն ու վայրագությունները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4