«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


«ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը, EMS-Ն ԵՎ RIM-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ BlackBerry ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ» ընկերության տրամադրած տեղեկատվությունից, «Վիվասել-ՄՏՍ»-ը, Emitac Mobile Solutions (EMS) եւ Research In Motion (RIM) ընկերությունները հայտարարել են BlackBerry լուծումները Հայաստանում գործարկելու մասին:

BlackBerry լուծումները սմարթֆոնի, ծրագրային ապահովման եւ ծառայությունների համադրություն են, ինչը թույլ է տալիս անլար մուտք գործել էլեկտրոնային փոստ, սոցիալական եւ այլ կայքեր, կատարել զանգեր, ուղարկել հաղորդագրություններ, սմարթֆոնն օգտագործել որպես օրագիր, օգտվել մուլտիմեդիա, ինչպես նաեւ բիզնեսի եւ անհատական կարիքների համար նախատեսված բազմաթիվ ծրագրերից:

«Անհատական եւ գործնական օգտագործման համար նախատեսված BlackBerry սմարթֆոններ առաջարկելով` «Վիվասել-ՄՏՍ»-ը ձգտում է, որ իր բաժանորդներին հասանելի դառնան տեխնոլոգիական նվաճումները: Բջջային ինտերնետի բարձրորակ ծառայությունների տրամադրումը «Վիվասել-ՄՏՍ»-ի գերակայություններից է: Ընկերության` տվյալների փոխանակման վրա հիմնված ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը հաշվի առնելով, մենք մեր բաժանորդներին առաջարկում ենք ստանալ առավելագույնը «Վիվասել-ՄՏՍ»-ի` երկրում ամենամեծ ծածկույթով 3G ցանցից եւ RIM ընկերության սմարթֆոնների վերջին մոդելներից», նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Հայաստանում BlackBerry սմարթֆոնների առաջարկը EMS-ի համար կարեւոր քայլ է: BlackBerry լուծման ներդրման, գործարկման, ինչպես նաեւ իրականացման փուլում աջակցելու գործում EMS-ի փորձառությունը «Վիվասել-ՄՏՍ»-ին հնարավորություն է տալիս տրամադրելու առավել որակյալ ծառայություններ` ապահովելով բաժանորդների գոհունակությունը եւ իր առջեւ դրված բիզնես նպատակների իրականացումը», ասել է EMS ընկերության գործադիր տնօրեն Բաբար Խանը:

«Ուրախ ենք Հայաստանում BlackBerry լուծումները «Վիվասել-ՄՏՍ»-ի բաժանորդներին ներկայացնելու գործում «Վիվասել-ՄՏՍ»-ի եւ EMS ընկերության համագործակցությամբ: BlackBerry սմարթֆոնները մեծ ժողովրդականություն են վայելում աշխարհում, հատկապես այն օգտագործողների շրջանում, ովքեր առաջադեմ հաղորդակցական եւ մուլտիմեդիա հնարավորություններով, ինչպես նաեւ սահուն, ոճային արտաքինով լիաֆունկցիոնալ բջջային հեռախոսների կարիք ունեն», հայտարարել է RIM ընկերության Հյուսիսային Եվրոպայում եւ Ռուսաստանում տնօրեն Փոլ Լուսիերը :

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4