«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2010-07-31 | #146, 2010-08-17 | #147, 2010-08-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆՙ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹՈՒՄ

Մոտ երկու միլիոն ընթերցող ունեցող, Հարավային Ամերիկայի ամենաազդեցիկ բրազիլական «Ֆոլյա դը Սան Պաուլո» օրաթերթն իր մայիսի 6-ի զբոսաշրջության հավելվածն ամբողջությամբ նվիրել է Հայաստանին, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 24-ի համարը:

Լուսանկարներ եւ տեղեկություններ են տպագրվել ինչպես ընդհանրապես Հայաստանիՙ որպես այցելության հետաքրքրական վայրի, այնպես էլ պատմության, եկեղեցու, թուրքերի իրագործած ցեղասպանության, ազգային խոհանոցի, մշակութային կյանքի, ՀԲԸՄ-ի շարունակական ջանքերի եւ այլեւայլ միջոցառումների ու ծրագրերի մասին:

Նյութերի հեղինակՙ թերթի լուսանկարչական բաժնի խմբագիր Կասիանա Տեր-Հարությունյանն այցելելով իր հայրենիքը առաջին անգամՙ հավաքել է հետաքրքրաշարժ տեղեկություններ եւ փորձել է հաղորդակցվել իր ազգային արմատներին, այնուհետեւ իր զարմուհուՙ լրագրող Ժյուլիեն Կանանյանի համագործակցությամբ իրականացրել է նյութերի հրապարակումը: Ե՛վ Կասիանան, ե՛ւ Ժյուլիենը Հայկական բարեգործական ընդհանուր միության ակտիվ անդամներ են:

Կասիանայի հայրըՙ ՀԲԸՄ-ի պատվավոր անդամ եւ Բրազիլիայի մասնաճյուղի նախկին ատենապետ Խորխե-Գեւորգ Տեր-Հարությունյանը հպարտությամբ նշել է. «Արձագանքները գերազանց էին ինչպես Բրազիլիայում, այնպես էլ Արգենտինայում: Մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4