«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2010-08-24 | #152, 2010-08-25 | #153, 2010-08-26


«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՅԳՈՒ» ԲԱՑՈՒՄԸՙ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

«Հայկական ժառանգություն հիմնադրամը» ուրախությամբ տեղեկացնում է, որ «Հայկական ժառանգության այգու» հանդիսավոր բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին, ժամը 14-15, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մասաչուսեթսի կառավարչի եւ Բոստոնի քաղաքագլխի ներկայությամբ:

«Հայկական ժառանգության այգին» գտնվելու է «Ռոզ Ֆիցջերալդ Քենեդու» անվան մարգագետնի 13-րդ հողաշերտում, եւ հավերժացնելու է հիշատակը 1915 թվի Եղեռնի անմեղ զոհերի, միաժամանակ հարգանքի տուրք մատուցելով բոլոր նրանց, ովքեր Մ. Նահանգների Մասաչուսեթս նահանգը ժամանելով իրենց արժանապատվորեն դրսեւորեցին ինչպես գիտությունների, արվեստների, այնպես էլ կրթական, հասարակական ծառայությունների եւ առեւտրի բնագավառներում: Դա որոշ առումով ամերիկահայերի երախտագիտության եզակի արտահայտությունն է լինելու ընդհանրապես համագործակցության երկրների ժողովուրդներին եւ մասնավորապես Բոստոն քաղաքի բնակիչներին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4