«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2010-09-18 | #171, 2010-09-22 | #172, 2010-09-23


«ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼԵՐՈՎՙ ՀՈՍԱՆՔԻՆ ԸՆԴԱՌԱՋ»

Ամերիկահայ գրող, խմբագիր, մշակութային եւ քաղաքական գործիչ Անդրանիկ Անդրեասյանի կրտսեր եղբայր Ջեկ Անդրեասյանը նույնպես ամերիկահայ համայնքի ականավոր մտավորականներից էր: Ծնվել էր 1920-ին Կոստանդնուպոլսում, ուսում ստացել Մ. Նահանգներում եւ ղեկավար պաշտոններ զբաղեցրել մի շարք ամերիկահայ կազմակերպություններումՙ ՀԲԸՄ-ում, Հայաստանյան եկեղեցու թեմում, «Արմինյն միրոր սփեքթեյթր», «Արարատ» պարբերականներում եւ այլն: Հիմնել է «Արարատ» եւ «Աշոտ» հրատարակչատները եւ կարեւոր դեր խաղացել «Անահիտ» գրական մրցանակի հիմնադրման գործում: Ինքն էլ է զբաղվել գրականությամբ, գրել է էսսեներ, բանաստեղծություններ, սատիրա-քննադատական հոդվածներ եւ կատարել թարգմանություններՙ հայ գրողներին ծանոթացնելով անգլիալեզու ընթերցողներին: Նրա ոճը կենսունակ է, շիտակ ու մատչելի: Վախճանվել է 2009-ին:

Իր հիշատակը հավերժացնելու նպատակով դուստրըՙ Էլիզ Անդրեասյան-Բայիզյանը, ի մի է բերել նրա գրական գործերը եւ բարեկամների հովանավորությամբ ու «Աշոտ» հրատարակչատան բարյացակամ օժանդակությամբ լույս ընծայել «Կրիայի քայլերովՙ հոսանքին ընդառաջ» հատորըՙ 197 էջից բաղկացած, որը ծրագիրն իրականացնողները որոշել են ուղարկել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Անդրեասյանի ստեղծագործություններով: Հատորի խորագիրը վերցված է Անդրեասյանի բանաստեղծություններից մեկի տողերից: Գիրքը կարելի է ստանալՙ այցելելով elisejane320@aol.com կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4