«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2010-09-22 | #172, 2010-09-23 | #173, 2010-09-24


«MTS 236» ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍ` ԱՄՍԱԿԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ 880 ԴՐԱՄՈՎ

Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունն առաջարկում է բաժանորդագրվելով «Կլասիկ ֆլեքսի» սակագնային պլանինՙ ձեռք բերել «MTS 236» բջջային հեռախոս առանց կանխավճարի` ամսական վճարելով ընդամենը 880 դրամ: Նման կերպ հեռախոսը ձեռք բերելիս, փաստորեն, 12 ամիսներին սակագնային պլանով նախատեսված ամսավճարին ավելանում է 880 դրամ: Հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով եւ այլ հնարավորություններով:

Առաջարկը գործում է մինչեւ սույն թվականի դեկտեմբերի 31-ը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4