«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2010-09-30 | #178, 2010-10-01 | #179, 2010-10-02


ԱՐՁԱԳԱՆՔ «ԳԱԼՈՒՍՏՅԱՆԻ» ՀՈԴՎԱԾԻՆ

Խմբագրությունը ինձ հասցեագրված գրություն է ստացել Թովմաս Զաքարյանից, որտեղ նշված է. «Ձեր յօդուածի մէջ յիշուածՙ Գալուստեան վարժարանը արդէն փակուած ըլլալու լուրը սխալ է... «Հաջորդ տարվանից Կահիրեում արդեն մեկ հայկական վարժարան կլինի» նախադասութիւնը («Առավոտ» թերթում) յստակօրէն կը հաստատէ փակուիլ բայի ժամանակը:... Փակուելու մասին որեւէ խօսք չեմ ըրած, այլ ակնարկութիւնը վարժարանները փոխադրելու կամ մէկտեղելու մասին էր»:

Հարգարժան նամակագրի այս նախադասություններից հստակ է, որ առանձնապես մեծ սխալ չկար գրության մեջ, քանի որ անկախ փակվելու մասին խոսք լինել-չլինելուց, նախՙ «վարժարանները մեկտեղելու» գաղափարը ինքնին ենթադրում է դրանցից մեկի փակումը, եւ երկրորդՙ հետգրության մեջ նշել էի, որ Եգիպտոսից մեկ այլ աղբյուրի համաձայն, «Ճիշտ է, որ փակման որոշումը առնված է, բայց տեղափոխումը կատարվելու է հաջորդ տարի»:

Ինչ վերաբերում է «Ամէն տեղ գաղթած գալուստեանցիներուն արձագանքին», ապա կարծում ենք, շատ բնական էր, որ նրանք ափսոսանքով ընդունեին այդ լուրը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4