«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՊԱՆ» ԳԻՐՔԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՕՐՈՒԵԼԻ ԴԱՍԱԿԱՆ ՀԱՏՈՐՆԵՐԸ

«Չնայած ոչ մի իրական զուգահեռ հնարավոր չէ անցկացնել իր գաղափարական եւ կառուցվածքային վարպետությամբ «Ճանապարհ դեպի խոպան» վեպի նման եզակի մի գրքի հետ, այդուհանդերձ նշեմ, որ դա ինձ հիշեցնում է Ջորջ Օրուելի եւ միեւնույն մակարդակի այլ հեղինակների դասական դարձած գործերը: Երբ ես սկսեցի կարդալ այդ գիրքը, չգիտեի ինչ ակնկալել դրանից, բայց հայտնաբերեցի, որ դրա ամենափիլիսոփայական, ստեղծագործական, իմաստային, թեմատիկ եւ մշակութային մեծ ձգտումներ արտահայտող վեպերից մեկն է, որ ես երբեւէ կարդացել եմ իմ պրոֆեսիոնալ կյանքի 35 տարիների ընթացքում: Ինձ զարմացրել է արտակարգ ոճը: Տեսլականը եւ յուրօրինակությունը, ամբողջ պատմության խորաթափանց միտքը», գրել է Օլստերի (Իռլանդիա) համալսարանի գրականության դասախոս պրոֆ. Պոլ ՄկՔարթին գրախոսելով անգլերեն լեզվով Լոս Անջելեսում հոկտեմբերի 28-ին լույս տեսած Արմեն Մելիքյանի «Ճանապարհ դեպի խոպան (Մասն առաջին)» («Journey to Virginland») հատորի ամուր կազմով նախնական տարբերակը: Գիրքը, որի պաշտոնական եւ զանգվածային հրատարակությունը նախատեսված է դեկտեմբերի 31-ին, արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել տաբուները խորտակելու եւ գրական ընդունված նորմերը խախտելու իր համարձակությամբ: «Վերապրելու համար Ամերիկային հենց այս գիրքն է անհրաժեշտ», ավելացրել է Պոլ ՄկՔարթին: Գրքից օրինակներ ունենալու ցանկություն են հայտնել Հելսինկիից եւ Ֆինլանդիայի այլ քաղաքներից, ըստ այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությանը, որը դժբախտաբար գրքի թեմայի եւ հեղինակի կենսագրության վերաբերյալ մանրամասներ չի պարունակում: Գիրքը ցանկացողների համար խորհուրդ է տրվում այցելել «www.JourneyToVirginland.com» կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4