«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2010-11-05 | #204, 2010-11-06 | #205, 2010-11-09


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԹՄՄ-Ի ԵՎ ՌԱԿ-Ի «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՄԻՍԸ»

Սաութֆիլդում (Միչիգան, Մ. Նահանգներ) գործող Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանում հոկտեմբերի 1-ին ցուցադրված գերմանական արդարադատության «Աղետ» ֆիլմով մեկնարկել է Թեքեյան մշակութային միության եւ ՌԱԿ-ի Դետրոյթի մասնաճյուղերի նախաձեռնած «Հայկական մշակույթի ամիսը», տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 23-ի համարը:

«Ֆիլմը դիտելուց հետո ես միայն կարող էի ասել «Աստված օրհնի գերմանացիներին, որ կարողացել են պահպանել այդքան արժեքավոր նյութեր եւ այսօր դրանք օգտագործելով նկարահանել նման ազդեցիկ մի ֆիլմ», գրում է հոդվածագիր Բեթի Աբիկյան-Քեսելը :

Միամսյակի շրջանակներում հոկտեմբերի 9-ին դասախոսություն է կարդացել Էն Արբորի Միչիգան համալսարանի դասախոս, «Զորյան ինստիտուտի» համահիմնադիր եւ «Արմինյան Ռիվյու» թերթի խմբագիր, պրոֆ. Ժիրայր Լիբարիտյանը: Նա անդրադարձել է «Ռուսաստան եւ Թուրքիա: Հաջորդ ռաունդը: Ներկա զարգացումներ, պատմական նախընթացներ եւ ապագայի հեռանկարներ» թեմային:

Երեկոն վարել է ճանաչված մտավորական Երվանդ Ազատյանը, ում խնդրանքով էլ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Լիբարիտյանի վերջերս մահացած մոր հիշատակը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4