«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2010-11-16 | #211, 2010-11-17 | #212, 2010-11-18


ՆՇՎԵԼ Է ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ 100-ԱՄՅԱԿԸ

Արեւելքի եւ արեւմուտքի երաժշտական մշակույթների համադրման գործում նշանակալի ավանդ ներդրած, Սոմերվիլում (Մասաչուսեթս, ԱՄՆ) ծնված հայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի (Չաքմաքչյան) ծննդյան 100-ամյակի տոնակատարության շրջանակներում, «Նյութոն սիմֆոնիկ նվագախմբի» կազմակերպությամբ եւ «Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի» (ԱԳԹԿ) աջակցությամբ նոյեմբերի 14-ին Մասաչուսեթսի «Նյուտոն Քորնըրի» Ռաշի դահլիճում տեղի է ունեցել «Հայկական երաժշտության խորհրդավոր գեղեցկությունը» վերնագրով հանդիսավոր համերգ, որի ընթացքում հնչել են Ալան Հովհաննեսի «Սուրբ Գրիգորի աղոթքը» եւ «Սիմֆոնիա N 2. Խորհրդավոր լեռը», ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես սուիտը» եւ «Ջութակի կոնցերտը» ստեղծագործությունները: Վերջինիս կատարումը վստահված է եղել Բոստոնի «Փոփս Էսպլանադե նվագախմբի» ղեկավար Ջոզեֆ Շիրին:

Այս մասին խմբագրությանը հասցեագրված ԱՀԳԹ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց անդամների համար կազմակերպիչ մարմինը սահմանել է տոմսերի զեղչյալ գին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4