«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ ԻՐԻՆԱ ԲՐՈՒՔԻ ՊԻԵՍՈՒՄ

Նոյեմբերի 3-7-ը Նյու Յորքի «Լա Մամա» փորձարարական թատրոնում հանրահայտ դերասան եւ բեմադրիչ Ժիրայր Փափազյանը հանդես է եկել Բոթըմի եւ Դիմետրիուսի դերերով ֆրանսերեն (մասամբ նաեւ անգլերեն) լեզվով, Իրինա Բրուքի բեմադրած «Սպասելով երազին» պիեսում, որը վերամշակված տարբերակն է անմահ Շեքսպիրի դասական «Միջամառային գիշերվա երազը» կատակերգության:

«Արմինյն միրոր սփեքթեյթրի» փոխանցմամբ, վերջին հինգ տարիների ընթացքում պիեսը ավելի քան 300 անգամ ներկայացվել է տարբեր վայրերումՙ գյուղերում, ինչպես նաեւ Իտալիայում, Լեհաստանում եւ Մարոկկոյում, եւ ամեն անգամ Բրուքի խոսքերով. «Ինչ-որ կախարդական բան է տեղի ունեցել»:

Փափազյանը Իրինա Բրուքի թատերական ընկերության հիմնադիր անդամներից եւ վերջերս Փարիզում եւ Մարսելում մեծ հաջողությամբ բեմադրել է հանրահայտ «Կարինե» օպերետը, արժանանալով գրաքննադատների գնահատանքին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4