«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2010-11-27 | #220, 2010-11-30 | #221, 2010-12-01


95-ԱՄՅԱ ԲԵՄԱԴՐԻՉՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Իտալացի ճանաչված ֆիլմբեմադրիչ 95-ամյա Մարիո Մոնիչելլին վերջ է տվել կյանքինՙ նետվելով Հռոմի Սան Ջիովաննի հիվանդանոցի պատուհանից, փոխանցում է Ansa գործակալությունըՙ երկուշաբթի ուշ երեկոյան հիվանդանոցի աշխատակիցների հայտարարությանը հղում անելով։ Մոնիչելլին տառապում էր շագանակագեղձի քաղցկեղից։

Բեմադրիչ Մոնիչելլին հանրահայտ է դարձել իր անզուգական կատակերգություններով։Աշխատել է դերասանական մեծ անունների հետՙ ինչպիսիք են Մարչելլո Մաստրոյանին եւ Կլաուդիա Կարդինալեն։Մոնիչելլին աչքի է ընկել քաղաքական ակտիվությամբՙ եղել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սուր քննադատը։

Երկու անգամՙ 1963-ին եւ 1965-ին Օսկար է ստացել «Կազանովա 70» եւ «I Compagni» ֆիլմերի համար։Բազմամյա բեղմնավոր գործունեության համար 1991-ին Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե առյուծ» մրցանակի։

Ան. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4