«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2010-12-08 | #227, 2010-12-09 | #228, 2010-12-10


ՀՐԵԱ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ ԿՈՉԸՙ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Նահանգներում եւ Իսրայելում ապրող հրեա պրոֆեսորների մի խումբ Իսրայելի կառավարությանն է դիմել Առաջին աշխարհամարտի օրերին հայերին պատուհասած ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու խնդրանքով, տեղեկացնում է «Արմինյըն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 20-ի համարըՙ օգտվելով israelnationalnews.com կայքից:

Ըստ «Ֆիրատ նյուզ» գործակալությանՙ Վաշինգտոնի «Ջորջթաուն» եւ Ռամաթ Գանի «Բար Իլան» համալսարաններից չորս պրոֆեսորներ այդ մասին նամակ են հղել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին: Նամակ-խնդրանքում նաեւ կոչ է արվում նպաստելու Թուրքիայում ապրող միլիոնավոր քրդերին ինքնավարություն շնորհելու գործընթացին:

«Արդեն 26 երկրներ եւ ամերիկյան 44 նահանգներ ճանաչել են հայերի դեմ գործված ցեղասպանությունը, բայց Հոլոքոսթը ապրած Իսրայելը դեռեւս դրանց շարքում չէ», նշված է նամակում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4