«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2010-12-09 | #228, 2010-12-10 | #229, 2010-12-11


ՄԱՐԻՈ ԿՈՌԱԴԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ջուզեպե Վերդիի գլուխգործոցըՙ «Աիդա» օպերան Մարիո Կոռադիի կողմից բեմադրվում է Ա. Սպենդարիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադին աշխարհի տարբեր բեմերում բազմաթիվ բեմադրությունների հեղինակ է` «Աիդա», «Աթթիլա», «Կարմեն», «Սեւիլյան սափրիչը», «Ֆաուստ», «Մակբեթ», «Մանոն Լեսկո», «Նորմա», «Օթելլո», «Ռիգոլետտո», «Տրավիատա», «Տուռանդոտ» եւ այլն:

Մենք զրուցեցինք ռեժիսոր Մարիո Կոռադիի հետ:

- Ըստ Ձեզ` հայաստանյան օպերային ներուժը որքանով է համապատասխանում Ձեր պահանջած չափանիշներին:

- Եթե մարդիկ աշխատեն, ամեն ինչ էլ կարող են անել:

- Ըստ Ձեզ` ո՞րն է այդ օպերայի գաղտնի հմայքը, որպես ռեժիսոր Ձեր մոտեցումը:

- Օպերային օրիենտալ ոգի տալը: Հարցը ժամանակաշրջանը չէ: Այստեղ վերականգնվում է ոչ թե Հին Եգիպտոսի ժամանակաշրջանի ոգին, այլ Հին Եգիպտոսն իր ֆանտազիաներով:

- Ելնելով մեր օպերային թատրոնի հնարավորություններից, Դուք հնարավո՞ր եք համարում Ձեր ռեժիսորական մտահղացումների իրականացումն այստեղ:

- Իհարկե, եթե չկարծեի որ հնարավոր է, այստեղ չէի լինի:

- Ձեր կարծիքը հայ եւ իտալական մշակույթների ընդհանրությունների մասին:

- Հայկական մշակույթին այդքան էլ ծանոթ չեմ, որ համեմատական անցկացնեմ:

- Ե՞րբ կարող ենք ակնկալել օպերայի պրեմիերան:

- Պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 21-ին:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4