«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2010-12-17 | #234, 2010-12-18 | #235, 2010-12-21


ՀԱՅԱԶԳԻ ՆՈՐ ԿԻՆՈԱՍՏՂԸՙ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԱՖՅԱՆ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 13-ի փոխանցմամբՙ հայազգի Անժելա Սարաֆյանը Թիայի դերով կհամալրի Սթեֆանի Մեյերի «Մթնշաղյան ասք» վերնագրով վամպիրների մասին գրված շարքի արյունարբուների քանակը: Երկումասանոց «Լուսաբացին» ֆիլմը աշխարհի կինոթատրոններում ցուցադրվելու է 2011-12 թվերին:

Սարաֆյանը ծնվել է 1983 թվականին եւ ցարդ դերեր է ստանձնել Kabluey (2007), The Informers (2008) եւ Speed Demons (2010) ֆիլմերում: Հանդես է եկել նաեւ «Իսթվիք», «Սխալ գիծ» եւ «Սերը ցավ է» հեռուստատեսային ֆիլմերում:

Ներկայումս, բացի վերոնշյալ «Վամպիրի» դերից, Անժելան նկարահանվում է նաեւ ռեժիսոր Մաթ դ,Էլիասի «Ամերիկյան անասուն» ֆիլմում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4