«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ցեղասպանական ուսումնասիրությունների հմուտ մասնագետ, միջազգային ճանաչման արժանացած վաստակաշատ գիտնական Վահագն Տատրյանը Սբ Թովմաս համալսարանի հրատարակած «Journal of Law and Public Policy» իրավագիտական պարբերականում լույս է ընծայել իր «Հայոց ցեղասպանությունը որպես ազգային եւ միջազգային օրենքի երկակի խնդիր» մենագրությունը:

«Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթի նոյեմբերի 27-ի համարի փոխանցմամբՙ մենագրությունը լուրջ ուսումնասիրություն է Առաջին համաշխարհայինի ավարտին եւ քեմալիստական շարժման սկզբներին Օսմանյան կառավարության նախաձեռնությամբ անցկացված դատավարությունների մասին, որը կարող է «հիմնովին քանդել թուրքական ժխտողականության պատը»:

Տատրյանը փաստում է, որ օսմանյան կառավարության գործադիր, օրենսդիր եւ դատաիրավական մարմինները օգտագործել են «Ոճիրներ գործված մարդկության հանդեպ» եզրը, դրանով իսկ «համամարդկային» երանգ, բնորոշում տալով կատարվածին: Նա համոզիչ կերպով ապացուցում է, որ այդ դատավարությունները ճանապարհ հարթեցին հետագայում անցկացնելու «Նյուրնբերգյան դատավարությունը», որը նացիստներին մեղադրեց նույն «մարդկության դեմ կատարված ոճրագործության» մեջ:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4