«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2010-12-18 | #235, 2010-12-21 | #236, 2010-12-22


ՌՈԲԵՐՏ ՉԻԼԻՆԳԻՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Երուսաղեմում մի շարք համերգներ տալուց հետո Լոս Անջելես է վերադարձել ամերիկահայ հայտնի երաժիշտ, երգահան եւ երգիչ Ռոբերտ Չիլինգիրյանը: Տասը տարվա բացակայությունից հետո նա այնքան է տպավորվել սուրբ քաղաքը այցելելով, որ «Երուսաղեմ» վերնագրով նոր երգ է գրել, որի հիման վրա պատրաստել է նոր տեսահոլովակ:

«Հրաշալի ելույթներ ունեցավ: Ռոբերտը տաղանդավոր է եւ բոլոր ներկաները, մեծ թե փոքր, մեծ բավականություն ստացանք նրա համերգներից», նշել է Երուսաղեմի հայկական համայնքի անդամներից Հարութ Բաղամյանը :

Ըստ Թալին Բաբայանի («Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից) արվեստագետը այժմ ձայնագրում է իր 21-րդ ալբոմը: Նա համերգներով հանդես է եկել Բեյրութում, Բուենոս Այրեսում, Սիդնեյում, Նյու Յորքում եւ այլուր:

«Ինձ հիացնում է այն, որ փոքր համայնք լինելով, հայերի ներկայությունը այնտեղ զգալի է», նշել է Ռոբերտը:

Նրա մասին հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով «http:///www.myspace.com/robertchilingirian» կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4