«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2010-12-22 | #237, 2010-12-23 | #238, 2010-12-24


ՎԱՆԱՁՈՐ-ՖԻՈԼԵՏՈՎՈ ԵՐԿԱԹԳԾԻ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸՙ 2011-ԻՆ

Ինչպես տեղեկացանք տրանպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից, Մանուկ Վարդանյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ: Հանդիպման ժամանակ ռուսական կողմը տեղեկացրել է, որ 2011-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջոցների հաշվին կիրականացվի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Հիմնավորման արդյունքների հիման վրա կքննարկվեն նախագծի ֆինանսավորման եւ շինարարական աշխատանքների հարցերը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4