«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2010-12-23 | #238, 2010-12-24 | #239, 2010-12-25


2010-ԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Անցնող տարին երեկ ամփոփեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը : Ըստ կոմիտեի նախագահի, 2010-ին կատարվել են կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Մասնավորապես, սահմանված ժամկետում կատարվել են գերակա խնդիր ճանաչված գույքահարկի եւ հողի հարկի բազաների ձեւավորման աշխատանքները, իրականացվել է 160 հազար միավորի նկատմամբ իրավունքների գրանցում:

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայի ցուցանիշներինՙ Երվանդ Զախարյանը նշեց, որ այս տարի գործարքների ընդհանուր քանակն ավելացել է շուրջ 14 տոկոսով, այդ թվումՙ օտարման գործարքների քանակն աճել է 16 տոկոսով: Նվազել են միայն վարձակալության գործարքների ծավալներըՙ 14 տոկոսով:

Մամուլի ասուլիսի ժամանակ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահն անդրադարձել է նաեւ հողաշինարարության, գեոդեզիայի ու քարտեզագրության եւ այլ ուղղությամբ կատարված աշխատանքներին եւ 2011-ին իրականացվելիք ծրագրերին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4