«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2011-01-15 | #6, 2011-01-18 | #7, 2011-01-19


«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐՈՏԵՍԻԼ 2011»-Ը` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Մանկական Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթը: Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի փոխանցմամբՙ երկարատեւ բանակցություններով Հանրայինին հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել մրցույթը Երեւանում անցկացնելու համար: Միջոցառմանը կմասնակցեն համաշխարհային մեծության աստղեր: Մրցույթի համար անհրաժեշտ գումարի որոշակի մասը տրամադրելու է Եվրոպական միջազգային հեռարձակողների միությունը: «Մյուս մասը տեղում կհայթայթվի», ասաց Ալեքսան Հարությունյանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը հավաստիացնում է. երեւանյան շոու կլինի շքեղ ու ոչնչով չի զիջի նախորդներին: Հիշեցնենք, որ «Մանկական Եվրոտեսիլ 2010» մրցույթում հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանըՙ «Մամա» երգի կատարմամբ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4