«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#28, 2011-02-18 | #29, 2011-02-19 | #30, 2011-02-22


ՄԻՉԻԳԱՆ

«Սասունցի Դավթի կերպարանափոխությունները»

Փետրվարի 14-ին ՀԲԸՄ-ի Միչիգանում գործող Ալեք եւ Մարի Մանուկյան վարժարանի դահլիճում տեղի է ունեցել դասախոսություն «Սասունցի Դավթի կերպարանափոխությունները» թեմայով, կազմակերպությամբ Թեքեյան մշակութային միության եւ Ստամբուլահայերի մշակութային ընկերության: Այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրության փոխանցմամբՙ անդրադառնալով դյուցազնական եւ մարդկային հարուստ գծերով օժտված կերպարիՙ կյանքի տարբեր շրջանների փոփոխական ձեւավորումներին, հրավիրված դասախոս դոկտ. Հայկ Համբարձումյանը համոզիչ բացատրություններ է ներկայացրել եւ նշել, որ հայկական հերոսների նման ձեւափոխումները ուսումնասիրելով հնարավոր է լինում հասկանալ հայկականից բացի նաեւ հարեւան երկրների հերոսների հատկանշական գծերը, եւ ավելի լայն իմաստովՙ հնդեվրոպական բանահյուսության եւ դյուցազներգության բնորոշ հատկանիշները:

Հայկ Համբարձումյանը ավարտել է Երեւանի պետհամալսարանը, դասավանդել հայ գրականություն եւ աշխատել որպես լրագրող ու սցենարիստ «Շողակաթ» հեռուստաընկերությունում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4