«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#32, 2011-02-24 | #33, 2011-02-25 | #34, 2011-02-26


ՏԻԳՐԱՆ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԻՐԱՆՈՒՄ

Այսօր Իրանի Մեշհեդ քաղաքում մեկնարկում է շախմատի միջազգային մրցաշար, որի 247 մասնակիցների թվում է Տիգրան Քոթանջյանը: Վերջինս հիանալի էր հանդես եկել Մոսկվայում կայացած «Աերոֆլոտի» մրցաշարի B խմբումՙ արժանանալով գլխավոր մրցանակին: Իր վարկանիշով (2519) Տիգրանը մասնակիցների մեջ 26-րդն է: Ցուցակը գլխավորում է ուզբեկ Ռուստամ Կասիմջանովը (2681), որին հաջորդում են Ալեքսանդր Մոիսեենկոն (2670), Բորիս Գրաչովը (2660) եւ Միխայիլ Մչեդլիշվիլին (2641):

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 40 հազար դոլար է, որից 8 հազարը կտրվի հաղթողին: Ընդհանուր առմամբ դրամական պարգեւի կարժանանան լավագույն արդյունքի հասած 10 շախմատիստները: Այսօր մրցաշարի մասնակիցները միանգամից 2 տուր կանցկացնեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4