«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#33, 2011-02-25 | #34, 2011-02-26 | #35, 2011-03-01


«ՓՅՈՒՆԻԿԸ» ԶԻՋԵՑ «ՍՏԱԼԻՆ»

Թուրքիայի Բելեկ քաղաքում ուսումնամարզական հավաքն է շարունակում «Փյունիկը», որը հերթական խաղում 0-2 հաշվով զիջեց Ալչեւսկի «Ստալին»: Այդ խաղին փյունիկցիների կազմում մասնակցեց ֆրանսիացի պաշտպան Նիկոլաս Դեսենքլոսը, որը վերջերս է փորձաշրջան անցնում թիմում:

Օրերս «Փյունիկին» է միացել նաեւ ռուս դարպասապահ Սերգեյ Բարսուկովը, որը եւս փորձաշրջան կանցնի: ՀՀ չեմպիոնը դարպասապահի կարիք ունի, քանի որ անցած մրցաշրջանում թիմի դարպասը պաշտպանած Արթուր Լեսկոն առաջնության ավարտից հետո տեղափոխվեց «Մինսկ», իսկ 2-րդ դարպասապահ Էդուարդ Հովհաննիսյանը տրանսֆերի հանվեց եւ այժմ գտնվում է «Ուլիսում»:

«Փյունիկը» մարտի 2-ին իր վերջին հանդիպումը կանցկացնի Ուլյանովսկի «Վոլգայի» հետ եւ կվերադառնա Երեւան: Մարտի 6-ին ՀՀ չեմպիոնը հոբելյանականՙ 20-րդ առաջնության մեկնարկային խաղում Իջեւանում ուժերը կչափի «Իմպուլսի» հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4