«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#36, 2011-03-02 | #37, 2011-03-03 | #38, 2011-03-04


ՋԵՍԻՆԴԱ ՓՈԹԻԿՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԽՏԱՍԿԱՎԱՌԱԿԸ

«Ֆրեզնո Բի» թերթի լրագրող Մայք Օսեգուեդան ճեպազրույց է ունեցել ամերիկահայ կիթառիստ, 43-ամյա Ջեսինդա Փոթիկյանի հետ, որը վերջերս թողարկել է իր առաջին խտասկավառակը Continental Skyline խորագրով: «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթում արտատպված հարցազրույցից տեղեկանում ենք, որ Ջեսինդան առնչություններ ունի տեղի ջազային երաժշտության ծրագրերի հետ, նվագակցել է The Blue Divas and The Tower Jazz Ensemble խմբերին եւ նպաստել տեղի նոր տաղանդների հայտնաբերման գործին:

«Մայրս հրաշալի երգչուհի էր եւ դաշնակահարուհի: Ուներ տարբեր ժանրերի (դասականից, օպերային եւ ջազային) երաժշտական ձայնապնակների հսկայական մի հավաքածու, որի ազդեցության տակ էլ մեծացել եմ: Իմ առաջին խմբակային փորձառությունը Ֆրեզնոյի դպրոցական ջազային խմբի հետ է առնչվում, որից հետո տեղափոխվեցի Կալիֆոռնիայի պետհամալսարանը, որտեղ նվագակցեցի երկու տարբեր խմբերիՙ Jazz Band A & B եւ Statesman Big Band-ին, միաժամանակ կիթառ նվագելով Խուան Սերանոյի խմբում: Blue Divas խմբի հետ եմ աշխատել 1994-97 եւ 2000-2006 թվերին» պատմում է Ջեսինդան, որը երկու տարի է աշխատել իր նոր խտասալիկի վրա: Ալբոմում ընդգրկվածներից իր նախասիրած երգերն են Saratoga Suite-ը, Blue Toreh Song-ը եւ A la Mingus-ը:

Հավելյալ տեղեկությունների համար Ֆեյսբուքում փնտրել Jasinda Potikian անունը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4