Հանդիսանալով ջեռուցման համակարգերի մատակարարման առաջատարն ու քաջ գիտակցելով հայ մարդու առօրյա խնդիրներն ու սոցիալական պատասխանատվությունը «Իդեալ համակարգը» իր առջեւ նպատակ է դրել ապահովել բնակչությանը քաղաքակիրթ, ժամանակակից ջեռուցում եւ տաք ջրամատակարարում` միաժամանակ թեթեւացնելով էներգակիրների օրեցօր թանկացման հետ կապված բեռը: «Իդեալ համակարգում» համոզված են, որ յուրաքանչյուր կազմակերպություն եւ հատկապես առաջատար ընկերությունները պետք է ունենան գիտակցված հասարակական պատասխանատվություն, կազմակերպությունները պարտավոր են հոգ տանել այն հասարակության մասին, որտեղ ծավալում են գործունեություն: Հանդիսանալով առաջատար ընկերություն, «Իդեալ համակարգն» էլ իր գործունեությամբ եւ բազնաթիվ ծրագրերով փորձում է օգնել ազգաբակչությանը` թեթեւացնելու հոգսեր ու ապահովելու արժանապատիվ կենցաղային պայմաններ ընտանիքի անդամների համար:
«Ջեռուցումը չպետք է լինի շքեղություն. այն պետք է լինի անվտանգ ու մատչելի»: Սա «Իդեալ համակարգի» մշակած գաղափարախոսությունն է: Հավատարիմ մնալով այս խոսքերին, այսուհետեւ Իդեալ համակարգի որեւէ սրահից ջեռուցման համակարգ ձեռք բերելիս սպառողներին կտրամադրվի 500 մ3 գազ, որը շոշափելի նվեր եւ լուրջ օժանդակություն է: Բնակչության արձագանքներն արդեն ապացուցում են, որ կազմակերպությունն ընտրել է հասարակության հետ երկխոսության արդար ճանապարհը:
Ջեռուցման համակարգի տեղադրման բոլոր աշխատանքները կատարվում են անվճար:
Կազմակերպությունը տարբեր բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ մշակել է ապառիկի շատ մատչելի տարբերակներ, որպեսզի առանց որեւէ հոգսի հնարավոր լինի կազմակերպել բնակարանի ջերմության ապահովման խնդիրը նաեւ մաս-մաս: «Իդեալ համակարգի» յուրաքանչյուր հաճախորդ կարող է անվճար օգտվել ջեռուցման համակարգերի չափագրման ծառայությունից: «Իդեալ համակարգում» հոգացել են նաեւ ժամանակի տնօրինման համար: Այցելելով www.idealsystem.am կայքը կարելի է ընտրել ու պատվիրել «Իդեալ համակարգի» առաջարկած բոլոր ծառայություններն առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու:
«Իդեալ համակարգի» բոլոր խանութ-սրահներում գործում է 300.000 դրամ նվեր-գումար ակցիա. հաճախորդներին տրամադրում են պլաստիկ քարտեր 300.000 դրամ գումարով` հետագա օգտագործման նպատակով:
«Իդեալ համակարգ»-ից խոստանում են, որ շարունակելու են հայ սպառողին ներկայանալ որակյալ ապրանքատեսակներով եւ ծառայություններով, իսկ բնակչությանը` մատուցելու նորանոր անակնկալներ` առաջարկելով խնայողության նոր բանաձեւեր` վերանորոգումը դարձնելով հաճելի ու ստեղծագործ գործընթաց:
Հ. Հ.