«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2011-03-29 | #55, 2011-03-30 | #56, 2011-03-31


ԵՐԿՐԻՑ ՄԵԿՆԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԺԱՄԱՆԱԾՆԵՐԻ ԹՎԻՆ

Միգրացիոն պետական ծառայության վերջին տվյալներով` 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին միգրացիայի բացասական սալդոն (հանրապետությունից մեկնածների թվի գերազանցումը հանրապետության ժամանածների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,9 հազարով կամ 19,5 %-ով եւ կազմել է -29,9 հազար մարդ, իսկ ՀՀ քաղաքացիների մասով` -41,2 հազար մարդ:

Դեկտեմբերին միգրացիայի դրական սալդոն կազմել է 46,5 հազար մարդ, նախորդ տարվա դեկտեմբերի 13,7 հազարի դիմաց: 2010-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ուղեւորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 631,0 հազար մարդով, կամ 21,8 %-ով եւ կազմել 352.000 մարդ: Օդային տրանսպորոտով սահմանը հատած ուղեւորների տեսակարար կշիռը ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4%:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4