«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2011-04-08 | #63, 2011-04-09 | #64, 2011-04-12


ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԹՈՒՐՔԵՐԸ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԸ

Կիրակի Ֆրանսիայում ապրող հայերն ու թուրքերը մասնակցել են Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի կազմակերպված միջոցառմանը` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Փարիզից Ժան Էչիկյանի փոխանցմամբ` հիշատակի արարողությունը կրում էր «Collectif Biz Myassine» (Մեզ հետ միասին) խորագիրը:

Հավաքի պաշտոնական հայտարարությունը ստորագրել են գրող Դենիս Դոնիկիյանն ու Կանաչների կուսակցության անդամ Միչել Աթալայը:

Կողմերն ընդգծել են իրենց մեծ ցանկությունը` հավերժացնել 2008-ին չորս թուրք մտավորականների նախաձեռնած ներման քարոզարշավն ու կամուրջներ կառուցել հայ եւ թուրք քաղաքացիական հասարակությունների միջեւ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4