«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2011-05-03 | #79, 2011-05-04 | #80, 2011-05-05


ՔԱՂԱՔԱՊԵՏ. ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

6.000 բնակչություն ունեցող Նուբարաշենի վարչական շրջանում կուտակված խնդիրները շատ են` ցածր է աղբահանության վճարների հավաքագրման ցուցանիշը, վերանորգման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի տանիքներն ու շքամուտքերը, բարեկարգման անհրաժեշտություն կա բակային տարածքներում: Նուբարաշեն աշխատանքային շրջայց կատարած Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գույքագրել վարչական շրջանի հիմնախնդիրներն ու գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակներ:

Քաղաքապետի գնահատմամբ` Երեւանը պետք է գրավիչ եւ հարմարավետ լինի յուրաքանչյուր բնակչի համար: Պետք է ապահովվեն կենցաղային տարրական պայմաններ: Մայրաքաղաքի ծայրամասերն էլ չպետք է դուրս մնան զարգացման ընդհանուր ծրագրերից:

«Ճիշտ է, Նուբարաշենը քաղաքից կտրված է, բայց քաղաքի մի մասն է, եւ այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում, պետք է իր անդրադարձն ունենա նաեւ Նուբարաշենում», ասաց Կարապետյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4