«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2011-06-15 | #110, 2011-06-16 | #111, 2011-06-17


ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷԻՆ ՖԼՈՐԵՆՑԻԱՅՈՒՄ

Ամեն տարի իտալացի բիզնեսմեն Ռոմալդո Դելբիալդոյի նախաձեռնությամբ Ֆլորենցիա քաղաքում կազմակերպվում է դասընթաց, տարբեր երկրների ապագա դիզայներների ու ճարտարապետների մասնակցությամբ: Դելբիալդոն Իտալիայում հայտնի է որպես հյուրանոցային ցանցերի սեփականատեր:

Այս տարի կայացած դասընթացին մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի եւ Իտալիայի ուսանողները: Հայկական կողմից Ֆլորենցիա են ուղեւորվել ԵՊՃՇՀ-ի դիզայնի նորաստեղծ ֆակուլտետի 18 ուսանող եւ ֆակուլտետի դեկան Լեւոն Թոքմաջյանը: 6-օրյա միջոցառման նպատակն էր փորձի, գիտելիքների եւ մասնագիտական հմտությունների փոխանակումը: Դասընթացի ընթացքում ապագա դիզայներները բաժանվել են խմբերի` քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու խիտ բնակեցված քաղաքներում ձեղնահարկերի խնդրի ու զարգացած քաղաքներում գովազդային կոմունիկացիաների հարցի վերաբերյալ: Դասընթացի արդյունքում ԵՊՃՇՀ-ի ուսանողական կազմը հայտարարվել է հաղթող` արժանանալով պատվոգրերի:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4