«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2011-06-18 | #113, 2011-06-21 | #114, 2011-06-22


ԱՌԱՋԻԿԱ 18 ԱՄԻՍՆԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՇԱՏ ՈՒԺԵՂ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿ

Առաջիկա 18 ամիսներին Երկրի վրա տեղի կունենա վերջին 150 տարվա ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կապված է Արեգակի մակերեւութային խոշոր բռնկումների հետ: Բրիտանացի գիտնականներն արդեն համապատասխան նախազգուշացում են արել իրենց կառավարությանը, նշում է BBC-ն:

Կանխատեսումների համաձայն, մագնիսական փոթորիկը կարող է շարքից հանել կենսապահովման կարեւորագույն համակարգերը, մասնավորապես էլեկտրամատակարարման համակարգը եւ համակարգչային սարքավորումները:

Լոնդոնյան «Սանդեյ թայմս» շաբաթաթերթի տվյալներով, Մեծ Բրիտանիայի կառավարությունը անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին վերաբերող հատուկ օրենքի հիման վրա անջատելու է էլեկտրականությունը երկրի ամբողջ տարածքում, որպեսզի նվազեցնի մոտալուտ մագնիսական փոթորկի վնասները:

Արեգակը ներկայումս բարձր ակտիվության փուլում է, որն իր գագաթնակետին կհասնի 2012-ին, գիտնականների հաշվարկների համաձայն, առաջիկա մագնիսական փոթորիկն ուժգնությամբ առնվազն հնգապատիկ կգերազանցի 1989-ի փոթորկին, որն էլեկտրականությունից զրկեց Քվեբեկի նահանգի (Կանադա) 6 մլն բնակիչների:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4