«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2011-07-30 | #142, 2011-08-17 | #143, 2011-08-18


ՋԱԶ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԿՈՆՎԵՐՍ» ԲԱՆԿԻՑ

Օգոստոսի 19-ին «Շարլ Ազնավուր»-ի անվան հրապարակում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն կկազմակերպի բացօթյա ջազ համերգ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ: Ջազ երեկոյի նպատակն է հաճելի ժամանցի կազմակերպումը զուգակցել բանկի թեժ առաջարկների ներկայացմանը:

Բանկը ջազ-երեկոյին ներկա հանդիսատեսին կներկայացնի 3 փաթեթ առաջարկ: «Շանս» ավանդատերերը հնարավորություն կստանան մասնակցելու տարեկան 4 անգամ կազմակերպվող մրցանակաբաշխությանը: «Ամառ» ավանդատեսակը հնարավորություն կտա ավանդատուին ներդրման պահին ստանալու ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները, իսկ VISA Gold, Mastercard Gold քարտերի ընտրության դեպքում, հնարավորություն կտրվի ձեռք բերել դրանք 50% զեղչով եւ աշխարհի որեւէ երկիր ուղեւորության ժամանակ անվճար ապահովագրության առաջարկով:

Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը մշտապես աջակցել է հայկական մշակույթի զարգացմանն ու տարածմանը: Բանկն իր ներդրումն է ունեցել «Սպարտակ» բալետի եւ «Աիդա» օպերաների ստեղծման գործում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4