«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


ԹՈՒՐՔԻԱ. ԿՈՉՙ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՀԱԲԱԲ ՇԱՏՐՎԱՆՆԵՐԻ» ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

«Հրանդ Դինք հիմնարկը» կոչ է հղել 18 տարին լրացած երիտասարդներինՙ մասնակցելու Էլյազըղ նահանգի Կովանչըլար շրջանի Հաբաբ գյուղի շատրվանների վերանորոգման աշխատանքներին:

Հաբաբն այն գյուղն է, որտեղ ապրել է իրավաբան Ֆեթհիյե Չեթինի տատը, ըստ նրա «Մեծ մայրիկս» գրքի, իսկ այնտեղ գտնվող շատրվանները սեփականությունն են «Հալիլ եւ Ռուֆիկաշը Բեյլեր» հիմնարկության: Դրանք Անատոլիայի հայ ճարտարապետների ստեղծած շինությունների վառ օրինակներից են, որոնք սանիտարական վատ պայմաններում գտնվելով հանդերձ, այսօր գործածվում են որպես ջրի աղբյուր գյուղացիների կողմից: Վերանորոգվելուց հետո դրանք արտահայտելու են իրենց ժամանակի բնորոշ հատկանիշները: Վերանորոգման աշխատանքներին ֆինանսական օգնություն է խոստացել տրամադրել Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Մասնակիցների գյուղում մնալու եւ սնվելու ծախսերը հոգալու է «Հրանդ Դինք հիմնարկը», որը նաեւ մշակել է պատմական-մշակութային թեմաներով միջոցառումների շարք նրանց համար:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4