«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2011-08-18 | #144, 2011-08-19 | #145, 2011-08-20


«ՍԻՄԱ» ԵՌՅԱԿԻ ՀԱՄԵՐԳԸ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ

Մոնրեալի հայկական համայնքի արվեստագետները եզակի հնարավորություն ստացան մայիսի 29-ին ըմբոշխնելու «Սիմա» երաժշտական եռյակի համերգը, որը տեղի ունեցավ ՀԲԸՄիության կենտրոնի «Ժիրայր եւ Էլիզ Դերվիշյան» դահլիճում, տեղեկացնում է այդ առթիվ ՀԲԸՄ մամլո գրասենյակից ստացված հուլիսի 14-ի հաղորդագրությունը:

Եռյակը, որի անդամներն են Սոֆիա Մելեքյանը (դաշնամուր), Անի Գալայճյանը (թավջութակ) եւ Սամի Մերտինյանը (ջութակ), ժամանել էր Նյու Ջերսիից, իսկ տեր եւ տիկին Արմեն-Կարո Գյունճյանների հովանավորած համերգը կազմակերպել էր ՀԲԸՄ-ի Մոնրեալի մասնաճյուղի մշակութային հանձնախումբը:

Համերգի ընթացքում հնչել են Չեբոդարյանի, Բաբաջանյանի, Հայդնի եւ Մենդելսոնի ստեղծագործությունները:

Եռյակը, որն ընդամենը երկու տարի առաջ է կազմվել, արդեն մեծ համբավ է ձեռք բերել եւ համերգներով հանդես եկել Արգենտինայում, Կանադայում, Իսպանիայում, Մ. Նահանգներում եւ այլուրՙ ամենուրեք արժանանալով հանդիսատեսների եւ երաժշտագետների բարձր գնահատանքին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4