«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2011-08-31 | #154, 2011-09-02 | #155, 2011-09-03


ՆՈՐՈԳՎԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 71 ԴՊՐՈՑԸ

Մոսկվաբնակ բարերար Արթուր Վարժապետյանն արձագանքել է Երեւանի քաղաքապետի կոչին եւ «Օգնիր դպրոցիդ» կայքի միջոցով գումար փոխանցելով` ապահովել Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի հիմնանորոգման համար անհրաժեշտ ծախսերը:

Բարերարի հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ նման կամավոր ներդրումները խրախուսելի են եւ անհրաժեշտ:

Ընդգծելով «Օգնիր դպրոցիդ» արշավի կարեւորությունը, քաղաքապետը նշել է, որ դպրոցը կարիքներ ունի եւ յուրաքանչյուր կամավոր օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը.

«Մեր երկրի լավ ապագան կրթված հասարակությունն է: Եթե ուզում ենք արժանավայել երկրում ապրել, պետք է ունենանք արժանավայել դպրոց», ընդգծել է Կարապետյանը: Նրա խոսքերով` դրամահավաքության երեւույթը մերժելու ուղղությամբ քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն` կանգնել սոցիալապես անապահով երեխաների կողքին: «Սոցիալապես անապահով երեխան դպրոցում որեւէ խոչընդոտ չպետք է ունենա», նշել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի տարբեր դպրոցների կարիքները հոգալու նպատակով` «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի միջոցով 633 մլն դրամի կամավոր նվիրատվություն է կատարվել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4