«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2011-10-29 | #195, 2011-11-01 | #196, 2011-11-02


ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԿՈՐՈՇՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի որոշմամբ նոյեմբերի 4-ին ժամը 11-ի կգումարվի Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստը, որի ժամանակ կսահմանվի Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություների ժամկետը:

Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի համաձայնՙ քաղաքապետի հրաժարականից հետո մեկ ամսվա ընթացքում Երեւանը պետք է ունենա նոր քաղաքապետ, իսկ նոր քաղաքապետին ընտրելու է ավագանին: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ եւ ՀՀԿ գործադիր նիստի որոշմամբ քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Տարոն Մարգարյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4