«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2011-11-12 | #205, 2011-11-15 | #206, 2011-11-16


ԶՐՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ` ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

Սահմանադրական դատարանի որոշմամբ քաղաքացիական օրենսգրքի զրպարտության եւ վիրավորանքի մասին հոդվածները համապատասխանում են սահմանադրությանը: Սա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որոշումն է, որն ի չիք դարձրեց մի շարք լրատվամիջոցների հույսերը` ազատվել դատական գործընթացներից եւ միլիոնների հասնող փոխհատուցումներից:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ` վիճարկվող հոդվածի մի շարք հասկացություններ անորոշ են, այդ թվումՙ վիրավորանք, զրպարտություն, ստույգ փաստ, ողջամտության սահմանները: Սակայն ամենալուրջ խնդիրը փոխհատուցման առավելագույն չափի անորոշությունն է: «Համապատասխան դրույթների անորոշությունն ու փոխհատուցման սահմանման հստակ չափանիշների բացակայությունը իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել են արտահայտվելու ազատ իրավունքի անհամաչափ սահմանափակմանը` վտանգելով որոշ լրատվամիջոցների հետագա գործունեությունը»: Որպես պատասխանող դատարանում ներկայացված էր Ազգային ժողովը: ԱԺ ներկայացուցիչ Անի Մխիթարյանը հակադարձեց պաշտպանին` նշելով, որ հոդվածները սահմանադրական են, լրագրողներն էլ պարտավոր են հարգել անձի արժանապատվությունը: ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ի հայցը քրեական օրենսգրքից համապատասխան հոդվածը քաղաքացիական օրենսգիրք տեղափոխելու մասով: Ինչ վերաբերում է փոխհատուցման գումարին, ՍԴ-ն դատարաններին հորդորեց ավելի համեստ գումարներ սահմանել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4