«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2011-12-03 | #220, 2011-12-06 | #221, 2011-12-07


ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Հայկական բանակի Լոռիում գտնվող զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, այս տարվա հունիսին բանակ զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանի դիակը գտել էին դեկտեմբերի 3-ին: ՊՆ քննչական ծառայության փոխանցմամբ` Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է պահակակետի հերթափոխի ժամանակ: Դավթյանի մահվան կապակցությամբ ՊՆ քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Արդյունքները դեռ պատրաստ չեն:

Հիշեցնենք, որ քրեական օրեսգրքի համաձայն` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4