«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2011-12-16 | #229, 2011-12-17 | #230, 2011-12-20


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՅԱՆ ԶԵՂՈՒՄԻՑ

Արյան զեղումից երեկ մահացել է Երեւանի բնակիչ, զինծառայող Մհեր Հակոբյանը, որ մինչ բանակ զորակոչվելն առողջական խնդիր չի ունեցել:

«Ազգ» օրաթերթի հետ զրույցում, հաստատելով այս լուրը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանն ասաց, որ Հակոբյանը բռնցքամարտիկ էր եւ դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012թ. հունվարի 30-ը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի խնդրանքով պետք լիներ գործուղման մեջ: «Դեկտեմբերի 15-ին առողջական լուրջ խնդիրներով Մհեր Հակոբյանը հայտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ եւ մահացել է: Մինչ բանակ զորակոչվելը եւ զորամասում Հակոբյանը որեւէ խնդիր չի ունեցել: Թե գործուղման ընթացքում ֆիզիկական ինչպիսի՞ գործողություններից է արյան զեղում առաջացել, մենք չենք կարող ասել: Այս կարգի հարցերը պետք է ուղղել բռնցքամարտի ֆեդերացիային», ասաց Կարապետյանը:

Երեկ մենք զանգահարեցինք բռնցքամարտի ֆեդերացիա, սակայն ոչ ոք չէր պատասխանում:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4