«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ. «ՍՈՒՍ ՄՆԱ, ՔԱՆԻ ՀԵՏԴ ՎԱՏ ԲԱՆ ՉԻ ՊԱՏԱՀԵԼ»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կրկին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում: Այս անգամ նա սպառնացել է Քաջարան գյուղ այցելած բնապահպաններինՙ նրանց խորհուրդ տալով սուս մնալ, այլապես հետները վատ բան կպատահի:

«Ազգ» օրաթերթն առաջիններից էր, որ անդրադարձավ Քաջարանի գյուղի խնդրին: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ գյուղի մի հատվածՙ 180 հա ճանաչվել է գերակա բացառիկ շահ եւ տրամադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենայի կոմբինատին հանքարդյունաբերության նպատակով: Տարածքն ընդգրկում է նաեւ գյուղի գերեզմանոցը: Գարնանից քաջարանցիները պայքարում են, որ իրենց հողամասերը պոչամբարներ չդառնան, սակայնՙ անօգուտ: Քաջարանցիները բազմաթիվ նամակները` հասցեագրված ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, մնում են անպատասխան:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4