«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2011-12-17 | #230, 2011-12-20 | #231, 2011-12-21


ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ այցելել է Ճարտարապետների միություն: Կարեւորելով կառույցի նշանակությունը քաղաքաշինության ոլորտում` քաղաքապետը հայտարարել է, որ այսուհետեւ քաղաքապետարանի եւ միության համագործակցությամբ բազմաթիվ խնդիրների լուծումներ կգտնեն:

Անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական նախագծերին` քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքաշինական խորհուրդը պետք է լսի նաեւ հասարակության կարծիքը:

«Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը, ուր ճարտարապետներից եւ նեղ մասնագետներից բացի, նախատեսում ենք ընդգրկել հասարակական ակտիվ շերտերի, այդ թվում նաեւ բնապահպանների, երիտասարդական կառույցների եւ ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի հաշվի առնվեն բոլորի կարծիքները», ասել է քաղաքապետը:

Կառուցապատման խնդրի վերաբերյալ Մարգարյանն ասել է, որ բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերն ու այս ուղղությամբ կատարվող ներդրումները նախատեսվում է կենտրոնից եւ փոքր կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ: Այս կերպ կթեթեւանա կառուցապատման ծանրաբեռնվածությունն ու կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4