Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների կնքված պայմանագրերով Հայաստանին որպես նվիրատվություն փոխանցված 249 քաղաքային ավտոբուսները եւ դրանց պահեստամասերը կնվիրաբերվեն Երեւան քաղաքին:
Չինաստանի կողմից Հայաստանին ավտոբուսներ տրամադրելու մասին բազմիցս անդրադարձել ենք մեր թերթում: Դրանց Հայաստան հասնելու մասին ժամկետներն էլ պարբերաբար փոխվում են: Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ առաջին 70 ավտոբուսը Երեւանում պետք է լինեին սեպտեմբեր-հոկտեմբերին, ապա դարձավ նոյեմբերին, հիմա էլՙ դեկտեմբերին: Սակայն առայժմ չինական ավտոբուսները չեն շտապում հասնել Հայաստան: Երեւանի քաղաքապետարանում գիտե՞ն այդ մասին:
Ա. Մ.