«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2011-12-22 | #233, 2011-12-23 | #234, 2011-12-24


65 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՙ ՀՕԳՈՒՏ ՀԲԸՄ-Ի ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո ՀԲԸՄ-ի Նյու Յորքի Հատուկ միջոցառումների կոմիտեն դեկտեմբերի 3-ին «Քառնեգի Հոլի Ուեյլ» դահլիճում կազմակերպել է կատարողական արվեստագետների չորրորդ տարեկան համերգը, որի ընթացքում մեծարել են նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, բեւեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենինՙ նրա ծննդյան 150-ամյակի առիթով:

Դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի գեղարվեստական ղեկավարության ներքո հնչել են Կոմիտաս վարդապետի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Բախի, Գրիգի ստեղծագործությունները: Բոլոր մասնակից երաժիշտ-կատարողները եղել են ՀԲԸՄ-ի կրթաթոշակի մրցանակակիրներ, մրցանակ, որ նրանց հնարավորություն է ընձեռել կրթություն ստանալու աշխարհի ամենահեղինակավոր երաժշտանոցներում եւ համալսարաններում: Բարեգործական համերգին, որի ընթացքում ավելի քան 65 հազար դոլար է հավաքվել հօգուտ ՀԲԸՄ-ի կրթաթոշակային հիմնադրամի, ներկա են գտնվել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր տիկնոջ հետ, ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանն իր տիկնոջ հետ, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձնավորություններ ՄԱԿ-ից եւ ՀԲԸՄ-ի տնօրենների կենտրոնական վարչությունից:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4